Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Օսման բնակավայրը
Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը գրոհայիններից հետ է գրավել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան: