14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությանը չեն հավատում

«Եթե իշխանությունների նկատմամբ  չկա հավատ, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ողջ բեռը իշխանության վրա է, բայց որ ընդդիմության նկատմամբ չկա հավատ, արդեն վատ է, խոր արմատներ ունի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Պատգամավորն այս դիտարկումներն արեց  ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի այն ասածին, թե իշխանության նկատմամբ հավատ չկա նաև այն պարագայում, որ իշխանությունները չեն ցանկանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծում փոխել ընտրացուցակների հրապարակման դրույթը: Ալեքսանյանի խոսքով`ընտրացուցակների հրապարակման հետ կապված պետք է հաշվարկել, համադրել պլյուսներն ու մինուսները:

Պատգամավորը նշեց, որ քննարկման նյութ կարող է լինել  նաև վստահված անձանց թվի հետ կապված դրույթը: Ըստ ՀՀԿ-ականի` կարևոր է այն, որ ցանկացած քաղաքական գործիչ և ցանկացած մարդ պետք է իր գործունեությամբ նմանվի այն ամենին, ինչի մասին խոսում է. հասարակությունը խելոք է և միշտ իր գնահատականը տալիս է:

Ալեն Սիմոնյանն էլ համաձայնեց Լեռնիկ Ալեքսանյանի հետ, թե ընդդիմության հանդեպ վստահություն չկա:

«Վստահություն չկա նաև ընդդիմության նկատմամբ: Հասարակությունը քվեարկում է ընդդիմության օգտին, բայց չի կարողանում այդ ձայները ֆիքսել: Դա իշխանության  խնդիրը չէ, ընդդիմության խնդիրն է»,- ընդգծեց Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ