14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վերնիսաժի» բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային լայն քննարկմանը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է  քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության համայնքային 1 ծառայողի նկատմամբ էլ կիրառվել է կարգապահական նկատողություն:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջնականապես կարգաբերվել է էլեկտրոնային կարգով քաղաքաշինական փաստաթղթերի համար նախատեսված դիմումները ներբեռնելու գործընթացը: Հանձնարարվել է  գործընթացի իրազեկման հարցում լինել առավել ակտիվ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 1 դեպք է արձանագրվել: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ:  Հանձնարարվել է խստացնել հսկողությունը հատկապես բակային տարածքներում և գետնանցումներում ապօրինի առևտրի դեպքերը կանխելու ուղղությամբ:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 71 վարչական արձանագրություն է կազմվել: Այս ուղղությամբ «Սանիթեք» ընկերությանը և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է աղբահանությանը զուգահեռ, ուշադրության կենտրոնում պահել նաև սանիտարական մաքրման աշխատանքները:

«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվուն են այգիների մաքրման աշխատանքները: Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր  տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները; Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաև Ծիծեռնակաբերդի հարակից լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում ևս շարունակվում են  բարեկարգման աշխատանքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ