02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Եվրանեսթ» ԽՎ-ի կանանց ֆորումում ներկայացվել է Արցախի կանանց իրավունքների հարցը

«Եվրանեսթին» զուգահեռ կազմակերպվել է կանանց ֆորում, որին պետք է մասնակցեին պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անդամ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հայտնել է, որ որոշվել էր կանանց ֆորումին մասնակցելու համար հրավիրել Շուշան Պետրոսյանին. «Նա շատ հետաքրքիր ելույթ ունեցավ այդ ֆորումում, կանանց մասնակցությամբ սոցիալական նշանակություն ունեցող հարցեր քննարկվեցին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ թեև դա կանանց ֆորում էր, բայց բոլոր մասնակիցները առաջ են քաշել ուկրաինացի Սավչենկոյի բանտարկության և նրա իրավունքների հարցը, և Շուշան Պետրոսյանը միակն էր, ով բարձրաձայնեց չճանաչված տարածքներում՝ Արցախում ապրող կանանց իրավունքների հարցը: Հիմա էլ Շուշան Պետրոսյանը մեկնել է Մոսկվա, մասնակցելու բարեգործական համերգի, որը միջոցներ է հայթայթելու զինվորական հենակետերում կահավորում իրականացնելու համար»,- ասաց Թ.Պոսոսյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ