Յուրացրել է կենսաթոշակներն ու նպաստները
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ Ա.Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից […]





































