27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա, առանց չափազանցության, սուրբ ազգ է. Պարգև սրբազան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը սահմանին ադրբեջանական զինուժի ձեռնարկած մարտական գործողություններից հետո ևս մեկ անգամ հիացել է հայ ժողովրդով, որին առանց չափազանցության պատրաստ է կոչել` սուրբ:

«Հիացած եմ իմ սիրելի հայ ժողովրդով, տառապյալ ժողովուրդ է, որն ինքնաբուխ արձագանքեց, ոչ ոք կոչ չի ասել, որ գան Ղարաբաղ, առաջին գիծ, ամեն մեկն ինքնուրույն, ինքնակազմակերպված եկավ, կանգնեց : Այ սա չչափազանցնեմ` սուրբ ազգ է»,- ասել է   Պարգև սրբազանը:

Ինչ վերաբերում է հայ զինվորի մարտունակությանը, ոգուն, ապա Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկ բացատրություն ունի: «Դա մեծ  հայրենասիրությունից է գալիս, դա ձեռքբերովի բան չէ, բայց այդ հայրենասիրությունը վերածվում է և՛ տաղանդի, և՛ խիզախության, և ունակության, երբ դու պատրաստակամ ես կյանքդ զոհաբերել առանց մտածելու, Աստված քեզ ամեն ինչ տալիս է»:

Ըստ Պարգև սրբազանի՝ այսօր Արցախում սովորական տրամադրություն է, պարզապես մարդիկ մի քիչ ավելի հանգիստ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ