Ուսուցչուհին երկաթյա կախիչով հանել է Մեսրոպի աչքը. հարազատները հուսահատ են

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Ուսուցչուհին երկաթյա կախիչով բառացիորեն հանել է տղայի աչքը դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Արդեն 2 տարի ձգձգվող դատական գործընթացը շարունակվում է: Մեսրոպի հարազատները հուսահատվել են: […]