Նախագահը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի: Ընդգծելով, որ հայ […]