07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս է կարգավորվել տարհանված բնակավայրերի երեխաների կրթության հարցը

Ադրբեջանական նախահարձակ ռազմագործողություններից և հրետակոծություններից տուժած Արցախի բնակավայրերի դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ:

Այդ մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և ավելացրել, որ ընդհանուր առմամբ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսներն ու աշակերտների հաճախումներն ընթանում են բնականոն ռեժիմով:

«Շրջանների կրթության բաժինների պատասխանատուներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մատաղիսի և Ներքին Ճարտարի դպրոցներում հրետակոծություններից ջարդված ապակիների ու դռների՝ նորերով փոխարինելու աշխատանքներն են տարվում: Արդեն ավարտվել են Մարտակերտի N 1 դպրոցի վերականգնման աշխատանքները, և այնտեղ արդեն ընթանում են դասեր»,- ասել է Մ. Համբարձումյանը:

ԼՂՀ ԿԳՍ փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում կարգավորվել է նաև ժամանակավորապես տարհանված բնակավայրերի երեխաներին հանրապետության այլ կրթօջախներում տեղավորելու, նրանց դասագրքերով ու գրենական պիտույքներով ապահովելու խնդիրը:

Մ. Համբարձումյանի հավաստմամբ, նման տեմպերով դասերը շարունակելու դեպքում, ուսումնական ծրագրերն ավարտին կհասցվեն ըստ հաստատված ժամանակացույցի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ