Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Կարո Մելիքսեթյանը
Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը: Կ.Մելիքսեթյանը ծնվել է 1938 թ. Ալավերդու շրջանի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Աշխատել է «Գարուն» ամսագրում, հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և Կոտայքի […]