02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացնում է harkadir.am-ը։

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։

Միհրան Պողոսյան 18․04․2016 թ․»։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) գաղտնազերծած ավելի քան 10 միլիոն փաստաթղթից հայտնի է դարձել, որ Միհրան Պողոսյանն ու նրա մերձավոր բարեկամները լայնորեն օգտվում են օֆշորային սխեմաներից, ինչին օրերս անդրադառնում է հայկական մամուլը: Այս առնչությամբ ԴԱՀԿ նախկին պետը խոստանում է խոսել արդեն որպես շարքային քաղաքացի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ