10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 26-ին` ժամը 10.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում գտնվող սննդի կետում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում՝ «Էլիտ» ռեստորանային համալիրի սրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել […]

Աթեիզմի պատճառը կարեկցանքի պակասն է

Քեյսի համալասարանի գիտնականները հոդված են հրապարակել, որում ասվում է, որ գիտության եւ կրոնի միջեւ առկա կոնֆլիկտը գալիս է մարդու ուղեղից։ Հեղինակները կարծում են, որ կրոնական եւ վերլուծական մտածողությունների համար ուղեղի տարբեր հատվածներ են պատասխանատու, եւ այն մարդիկ, ում մոտ կրոնական մտածողությունը ավելի թույլ է, կարեկից չեն ուրիշների խնդիրներին, սառն են ու անտարբեր։ Գիտնականներն ուսումնասիրություններ են […]

Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր գրավեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն: Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ: Մարտի […]

Ո՞րն է Ալիևի մեսիջը

Վերջին օրերին սահմանում իրավիճակն էլ ավելի է լարվել: Կան հրազենային վիրավորում ստացած քաղաքացիներ: Անդրադառնալով այս խնդրին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք,  նմանատիպ դեպքերն արդեն օրինաչափություն են դարձել: ‹‹Անցած տարիների փորձն  արդեն ցույց տալիս, որ եթե տեղի է ունենալու ինչ-որ միջազգային միջոցառում, որին պիտի մասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, դրան նախորդող […]

Արոնյան-Կարուանա՝ ոչ-ոքի

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ֆաբիանու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 67-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները` Ֆաբիանու Կարուանան և Սերգեյ Կարյակինը, ունեն […]

Աղանդ է բացահայտվել, որտեղ երեխաներին «բուժում են» մտրակի հարվածներով /վիդեո/

Բաշկիրիայում հատուկ ծառայությունները բացահայտել են «Կենտրոն» աղանդավորական կազմակերպությունը, որտեղ«բուժում էին» մտրակի հարվածներով, ընդ որում՝ թե մեծերին, թե երեխաներին։ LifeNews-ը հրապարակել է գաղտնի տեսախցիկի ֆիքսած կադրերը, որոնցում երեում է, թե ինչպես է մի կին թավայով ու մոմով ինչ-որ արարողակարգ անում, իսկ հետո թեթեւ հարվածներ է հասցնում մտրակով։ Ոստիկանությունը պարզել է, որ աղանդի հիմնադիրը 42-ամյա Գուլնուր Գուբայդուլինան […]

Օմբուդսմենը պարզաբանում է պահանջել

Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվելայն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներբերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությանաշխատակիցներն անմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլորքաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերմանենթարկվածները հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու իրենց տեսակցության […]

Թշնամու գնդակից հրազենային վիրավորում ստացած քաղաքացուն տեղափոխել են Երևան

Երեկ՝ մարտի 25-ին` ժամը 17:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։ Բերքաբեր գյուղում կրակոցի հետևանքվ   հրազենային վիրավորում է ստացել 64-ամյա Նորիկ Ալիխանյանը ուսի շրջանում։ Henaran.am-ի հետ զրույցում Բերքաբերի համայնքապետ Արթուր  Մադաթյանը նշեց, որ վիրավոր գյուղացուն  անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: Այնուհետև քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Մեր համագյուղացու վիճակն այժմ կայուն է: […]

«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստագրական ֆիլմը Նյու Յորքում երկու մրցանակի է արժանացել: Թուրքական «DemokratHaber» լրատվական կայքի սյունակագիր Հրանտ Գասպարյանի տեղեկացմամբ՝ «Ով սպանեց հայերին» ֆիլմը  մասնակցել  է ԱՄՆ-ում անցկացված «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ընդհանուր առմամբ մասնակցել են 32 երկիր ներկայացնող ֆիլմեր ու ռեժիսորներ: Եգիպտոսցի պրոդյուսեր Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի հեղինակած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի