Գազի գնի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ գազի 165 դոլար գինը գործելու է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը: «Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ բանակցություններն ընթացքում են, երբ վերջնական պատկերը կլինի, եւ անմիջապես կտեղեկացնեն հանրությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ […]