15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատրաստվում են կտրուկ քայլերի. Բաղրամյան 26-ում թեժ է /վիդեո/

«Արդեն երրորդ օրն է նախագահական նստավայրի դիմաց ենք: Հերթական անգամ նշանակված դատական նիստը հետաձգվեց: Հղի հարսս երեխան գրկին պատրաստ է կտրուկ քայլերի: Այսօր իմացանք, որ նախագահը դուրս է գալու փորձելու ենք ճանապարհը փակել: Տեսնենք՝ կստացվի՞»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գազի պայթյունի արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ Պետրոսյանը: Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել […]

Ինչպես կարելի է գնված ապրանքը վերադարձնել` փոփոխություն օրենքում. Հայկական Ժամանակ

Այսուհետ Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված կլինեն նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանաթյուն է ստացել կառավարության երեկվա նիստում։ Ըստ այդմ, ոչ պարենային որակյալ ապրանքը գնումից 14 օրվա ընթացքամ վերադարձնելու իրավունքն առաջարկամ են տարածել նաեւ էլեկտրոնային առեւտրի վրա։ Այդ իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները եւ կան ապացայցներ, […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Ուկրաինայի ԱԳ նախարարը համառորեն ցանկանում է ԵՄ դրոշի ներքո նստել՝ Ուկրաինայի դրոշի փոխարեն /վիդեո/

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Նորմանդական քառյակի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Նախարարները քննարկել են Ուկրաինայի թեման։ Ֆրանսիայի նախագահ Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ մինչեւ հունիսի վերջն Ուկրաինայի արեւելքում կանցկացվեն տեղական ընտրություններ: «Մենք ընդգծեցինք ընտրությունների մասին օրենքի ընդունման կարեւորությունը, որպեսզի տեղական ընտրությունները հնարավոր լինի անցկացնել մինչեւ կիսամյակի վերջը»,- ասել է Էյրոն […]

Մի թերություն ունի /վիդեո/

«Հայկական բանակի ստորաբաժանումները համատարած քրեական կանոններով չեն առաջնորդվում: Հայկական բանակում արձանագրված մահվան դեպքերը կոնկրետ անձի կամ իրավիճակի հետ են պայմանավորվում: Հրամանատարը կարող է վրիպած լինի, կամ երկու երիտասարդներ իրար հետ լեզու չեն գտնում: Մեկ-երկու դեպքը երևույթ չի: Սրանից 15-20 տարի առաջ հայկական բանակը լուրջ խնդիրներ ուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Սահմանին գիշերը լարված է եղել

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց: Բացի վերոնշյալից, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի […]

Նախկին պատգամավորի որդին կրակել է սփյուռքահայ քավորի վրա

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Մհեր Պետրոսյանի գործի դատական քննությունը: Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայր, պատգամավոր, հայտնի իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանի 48-ամյա որդի Մհեր Պետրոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, զենք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու, […]

Պաշտոնանկ կանե՞ն. Ժողովուրդ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում։ Օրերս էլ այս ՔԿՀ-ում տիրող վիճակի մասին աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Արդյունքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասով հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Սա էլ դեռ քիչ է, մարտի 1-ին անհասկանալի պատճառներով նույն ՔԿՀ-ում ինքնասպան եղավ 35-ամյա Մխիթար Աարգսյանը, որի […]

Ուզում էի Պուտինից վրեժ լուծել․ ինչու է դայակը գլխատել 4-ամյա փոքրիկին /վիդեո/

Դայակի կողմից 4-ամյա փոքրիկին գլխատելու փաստը ցնցել է ողջ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեպրա Բոբոկուլովան գլխատել էր 4-ամյա փոքրիկին, ում դայակն էր վերջին 3 տարիներին, ապա վառել էր նրանց բնակարանն ու փոքրիկի գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնացել էր սպանել իրեն։ Հարցաքննության ժամանակ նա ոստիկաններին ասել է, որ իր այդ քայլով ցանկանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի