19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

25 մլն դրամ` Արտաշատի հիվանդանոցի հիմնանորոգման համար

ՀՀ կառավարությունն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով Արարատի մարզպետարանին հատկացրեց 25 միլիոն դրամ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկայում ավարտված են բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի նախագծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը: […]

ՀՀ-ի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Թբիլիսիում  ապրիլի 11-13-ին կհանդիպենք Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի տարանցման մասին հարցին: «Ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Տարվում են բավականին ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանն ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանային ծրագրերին»,- […]

Ներկայացել է որպես բանկի աշխատակից ու գրավադրված բնակարանի առքուվաճառքի պատրվակով գումար է հափշտակել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով […]

Գազի գինը կիջնի՞.նախարարը սպասում է Մեդվեդևի հայտարարությանը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր` մարտի 17-ին  լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ որ Մեդվեդևը Երևանում կհայտարարի գազի գնի նվազման մասին: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի ը տեղի կունենա Հայաստանում, որի շրջանակներում երևան կայցելի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Շահերի բախման խնդիր կա, այս պահին քննարկումներ են տարվում և ոչիչն […]

Ծաղկազարդի տոնը` մանուկների օրհնության օր

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը տոնախմբելու է մարտի 20-ին: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի կապակցությամբ այս տարի նույնպես հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Սուրբ […]

Դոլարի գինը կտրուկ ընկել է՝ հասնելով 69 ռուբլու /վիդեո/

Այսօր առավոտյան Մոսկվայում դոլարի գինը կտրուկ ընկել է՝ հասնելով 68,7 ռուբլու։ Նման արդյունք գրանցվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Նշվում է, որ ռուբլու ամրապնդմանը նպաստում է նավթի գնի բարձրացումը, այն կազմում է 40,8 դոլար՝ բարելի դիմաց։  

Վիճաբանություն ու ծեծկռտուք` քաղաքացիների և ՀԷՑ-ի աշխատակիցների միջև

Նախօրեին Արտաշատի խճուղու թիվ 26 տան բակում քաղաքացիների և ՀԷՑ-ի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ 54-ամյա տղամարդը հայտարարել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի երեք աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` հարվածելով դեմքին: Պարզվում է, որ «ՀԷՑ»-ի աշխատակիցների կողմից նշված հասցեում տեղադրված էլ.հաշվիչ սարքի ստուգման աշխատանքների ժամանակ տղամարդը դիտավորյալ վնասել է հաշվիչ սարքի […]

Հոգեւորականն առաջարկում է Ավագ ուրբաթ օրը փակել զվարճանքի վայրերը/վիդեո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ տեր Տիրայր աբեղա Հակոբյանը այսօր՝ մարտի 17-ին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եկուշաբթի օրվանից կսկսվի Ավագ շաբաթը: «Մինչ Ավագ շաբաթը մենք նշում ենք Ծաղկազարդը, այն հատկանշվում է մանուկների օրհնությամբ: Արմավենու փոխարեն ուռենու ճյուղերն ենք մենք ընդունում` որպես օրվա խորհրդանիշ, ինչպես նաև դատարկ ոստեր, ինչը խորհրդանշում է […]

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում փոփոխություններ են իրականացվել

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Կառավարության այսօրվ նիստում տեղեկացրեց, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: «Փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի […]

Կեղծ և առանց ակցիզի «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվել է

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ իրացվում է ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ, որն ակցիզվորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով: Տվյալներն իրացնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի