28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շահեն Մեղրյանի «Եղնիկներն» այսօր էլ ամուր է

Այսօր Շահումյանի և «Եղնիկների» արծիվ Շահեն Մեղրյանի զոհվելու օրն է… փա՛ռք ընկած Շահենին և ներկայի այն Շահեններին, ովքեր, ծվարած Մռավի փեշերին, 23 տարի անց պատվով շարունակում են նրա սուրբ գործը:

Այս առնչությամբ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյան Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է.

«Երեկ գնացել էի «Եղնիկներ»՝ հանդիպելու դիրքապահներին և ծանոթանալու տեղի իրավիճակին: Երևի իրենք ավելի շատ լիցք տվեցին ինձ, քան ես՝ իրենց: Հաճելի էր տեսնել համերաշխության ու փոխօգնության այն միջավայրը, որում ապրում են հայ հրամանատարը, զինվորն ու կամավորը՝ կողք-կողքի:

Տեսա նույնիսկ բարձրաստիճան հրամանատարների, ովքեր համբերատար պատասխանում են անհանգիստ ծնողների զանգերին, ճշտում նրանց զավակ-զինվորների որպիսությունը և տեղեկացնում ծնողներին: Ավելին՝ երբեմն հեռախոսակապի համար անհասանելի դիրքերից զորամաս են բերում զինվորներին և հնարավորություն տալիս զանգել հարազատներին:

Տեսա կամավորների, ովքեր շատ հոգատար են ժամկետային զինծառայողների հանդեպ՝ նրանց փոխարեն ամենավտանգավոր դիրքերում կանգնելով, նրանց ամենաշատ սնունդը բաժանելով: Տեսա զինվորների, ովքեր պատրաստ էին անձնազոհության՝ հանուն հայրենիքի սահմանների և կողքին կանգնած ընկերոջ պաշտպանության:

Համոզվեցի, որ բոլոր դիրքապահներն այնտեղ բավարարված են ամեն ինչով, իսկ զորամասի պահեստը լիքն է պարենամթերքով և անհրաժեշտ այլ պարագաներով:

Զգացի հայոց լեռնաշխարհի զորությունը, այն լեռնաշխարհի, որն էլ ավելի է ամրապնդում բոլորիս կազմած միասնականության շղթան՝ որպես հայության գոյության մշտնջենական վկա և երաշխիք: Տեսա, համոզվեցի և զգացի, թե որքան ամուր է հայոց հողը, հողին հենված զինվորը և զինվորին հենված ազգը…»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ