17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դասալքություն չի եղել

«1994 թվականի մայիսին էլ, այս անգամ էլ պատմությունը կրկնվեց: Թելադրող դիրքում ենք, դրա համար զինադադար եղավ: Մենք շահած դուրս եկանք››, – համոզված է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը` միաժամանակ ընդգծելով` մենք ներքին մտավախություն ունեինք, որ Ադրբեջանը լավ զինտեխնիկա ունի. գուցե թերանանք: Հետո ակնհայտ դարձավ՝ կարող ենք դիմագրավել  թշնամուն ու առաջ գնալ:

«Զինվորը պիտի 6 ամիս ծառայի, նոր գնա դիքեր, կարծում է Դեւրիկյանը:- Լավ է, որ մեր ազատամարտիկներն էլ իրենց փորձով միացան 18-19 տարեկաններին: Երկրապահների ու կամավորների շնորհիվ դիրքերը խտացան: Այդքան մարդ եկավ: Դա ֆանտաստիկ է››, – ասաց Դևրիկյանը:

Դևրիկյանն ընդգծեց՝ ինքն անձամբ եղել է  դիրքերում: ‹‹Հայրերը որ գնում էին  դիրքեր, չէին ասում՝ ես ծառայեմ, իմ որդուն հետ ուղարկեք: Ուղղակի ասում էին՝ ուզում ենք մեր տղաների հետ կողք -կողքի լինել, կռվել միասին: Կամավորներին էլ որ ասում էին՝ չէ՛, դու մի արի, մարդիկ նեղանում էին, ասում էին՝ կարո՞ղ է՝ «նեգոդնի›› եմ,  կամ՝ ի՞նչ անենք, որ վիրավոր եմ: Դասալքություն էլ չի եղել: Դա մեր համախմբվածության հավաստիքն է», – ասաց Վարդան Դևրիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ