06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիան ջանում է Ադրբեջանի միջոցով կրակի միջից տաք շագանակներ հանել

Որաշ մասնագետներ պնդում են,  որ սահմանային այս գերլարված իրավիճակը հրահրել է Թուրքիան: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Դեռևս ղարաբաղյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ Թուրքիան սատարել է Ադրբեջանին: Թուրքիայի խորհրդարանում այսօր էլ կան Ադրբեջանի համար  կռված զինվորներ: Տարածաշրջանում իրավիճակը լարված է: Թուրքիայի ռազմավարական դիրքերը Մերձավոր Արևելքում թուլացել են: Ու զարմանալի չի […]

Վերջին 8 տարիներին ՀՀ- ում գրանցվել է 1001 աուտիզմի դեպք

Վերջին 8 տարիներին (2007- 2015թթ) Հայաստանի երկու կլինիկայում 1001 երեխայի մոտ աուտիզմ են ախտորոշել: Այս մասինայսօր լրագրողներիհետ հանդիպման ժամանակ հայտնել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը. «Ցավոք սրտի, տվյալներ չկան ամբողջ երկրում հիվանդացման մասին»: Լյուլեջյանը նաեւ նշել է, որ այդ երեխաներից բացի, մասնագետներն աշխատել են աուտիզմի ախտանիշներով ուղեկցվող զարգացման այլ խանգարումներ ունեցող մեծ թվով երեխաների հետ: Մասնագետի […]

Ադրբեջանի կայծակնային պարտություն կկրի. Կոմանդոս

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները նշել է. «Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում կքննարկի ԼՂ հակամարտության սրման հարցը. РИА Новости

ԵԱՀԿ Մինսկի խումբը գալիք շաբաթվա ընթացքում Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է իր աղբյուրը։ «Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը և հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը՝ Վիեննայում հաջորդ շաբաթվա ընթացքում կհավաքվեն Մինսկի խմբի համանախագահները, ովքեր անդամ մյուս երկրներին կտեղեկացնեն տիրող իրավիճակի և հետագա […]

ՀՀ Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր:

Մեր անմեղ երեխու արյան դիմաց.ազատամարտիկը վստահեցնում է

«Անակնկալ չէր, բայ միևնույն է օրը ծանր սկսվեց: Ես միայն մի բան կասեմ` մեր երիտասարդ սերնդին բախտ է վիճակվել, ավարտին հասցնելու 1988 թվականին սկսած մեր սրբազան գործը», – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը: «Խնդրում եմ, որպեսզի բոլորս զերծ մնանք քաղաքականությունից, մեկտեղվենք և մեր գիտակ ու հզոր բանակի […]

Հրահրողը Թուրքա՞ն է եղել. նոր պարզաբանումներ սահմանային լարվածության վերաբերյալ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով  սահմանային գերլարված իրավիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Երկու տարի է, ես ասում եմ՝ սա պատերազմ է, յուրատեսակ պատերազմ: Այն հոգեմաշ է ու ռեսուրսներ ոչնչացնող: Այս երկու տարվա ընթացքում ես չեմ ասել ‹‹շփման գիծ››, ասել եմ ‹‹խրամատ›› ու ‹‹ռազմաճակատ››, ասել եմ՝ սա պատերազմ է: Իսկ այդ դեպքերը պատերազմի շարունակական քայլն է, պատերազմի […]

Ժարիտ Գրիշը հավաքում է միլիցիայի վետերաններին

Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին. – հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության, – պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5, – պատրաստ լինել […]

Անհապաղ դադարեցնել կրակը․ Պուտինի կոչը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը։ «Նախագահ Պուտինը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,- ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի