06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

‹‹Ռուսաստանը իր զենքերի է PR-ն է անում մեր տղաների արյան հաշվին››

‹‹Ձեր կուսակիցները ժամանակին ավելի շատ էին պաշտպանում Ռուսաստանին, քան ինքը՝ Լավրովը: Ռուսաստանն ասում էր`  զենք վաճառելը  բիզնես է: 1,5 տարի առաջ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում ասաց՝ լավ չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ Մեր արտաքին գործերի նախարարը՝ Նալբանդյանը BBC-ին հարցազրույց տվեց, ասաց՝ դա  բիզնես է››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այս մասին հիշեցրեց հանրապետական Արտակ Դավթյանին:

Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝ Ռուսաստանի  վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պարտնյորային չէ.

‹‹Ռուսաստանը իր զենքերի է PR-ն է անում մեր տղաների արյան հաշվին: Այդ հարցը պիտի բարձր ատյաններում դրվի››, – ասաց  Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով Իգիթյանի դիտարկումներին՝ Արտակ Դավթյանն նկատեց. ‹‹Նախագահը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսել է ոչ թե 1,5, այլ 2 տարի առաջ՝ Արգենտինայում: Նախագահն այդ մասին խոսեց նաև Գերմանիայում: ՀՀ-ն գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Մի բան պիտի հիշենք՝ մենք ինքներս պիտի մեզ պաշտպանենք, ունակ ենք: Դա ապացուցեց հայ զինվորը: Չի կարելի և՛ կռվել, և՛ բանակցել: Թշնամուն պիտի խաղաղություն պարտադրենք:  Կարծում եմ՝ ի վերջո, գալու  է ժամանակ, որ նստելու ենք բանակցային սեղանի շուրջ››:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ