Օրվա կադր

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման եւ ճիշտ ուղիով ընթանալու հարցում: Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազղեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը: Սակայն այս կարծիքն ամբողջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ` երբ հրեաների առաջնորդը` Մովսես մարգարեն, […]
Այսօր ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուադ Շարմազանովն անդրադարձավ նախահագի հայտարարությանը, թե Հայաստանը թշնամու հետ մարտնչել է 80-ականների զենքով: Շարմազանովը շեշտեց՝ այս հայտարարությունը շատերը սխալ են ընկալել: ‹‹Բայց գոնե մեր ընդդիմության լիդերներից մեկը հստակ պատկերացում ունի այս հարցի, հայտարարության վերաբերյալ: Այո, Հայաստանը 80-ականների զենքով կարողացել է հետ մղել թշնամուն, բայց դա չի նշանակում՝ մենք արդիական […]
Ապրիլի 8-ից քաղաքացիների հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում են հետևյալ շուրջօրյա հեռախոսահամարները. – զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝ 010 29-46-45, – զինանձնակազմի հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝ 010 29-44-25, 010 29-45-57, – զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի պարզաբանումների համար՝ 010-20-64-59, – զինվորական իրավախախտումների հետ կապված հարցերի համար […]
‹‹Ղարաբաղի ժողովուրդն ինքը պիտի լինի իր ճակատագրի դարբինը: Մենք աչք չունենք ուրիշի հողի վրա: Անթույլատրելի է ռազմական լուծումը, խնդիրը պիտի ունենա խաղաղ կարգավորում: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք պաշտպանում ենք մեր արցախցի քույր-եղբայրներին››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց իշխող կուսակցության խոսնակը: Շարմազանովը շեշտեց՝ համանախագահները վաղը ասուլիսով հանդես կգան. որոշ բաներ […]
Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով […]
‹‹Ռազմական գործողություններից հետո սա մեր առաջին ԳՄ նիստն էր: Բնականաբար, քննարկվել են այդ թեմային վերաբերող հարցերը: ԱՄՆ-ում, Գերմանիայում տեղի ունեցած՝ նախագահի հանդիպումների մասին է խոսվել նիստի ընթացքում: Երեկ Հայաստանում էր Դմիտրի Մեդվեդևը: Հիմնականում այս թեմաներն ենք քննարկել››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ընդգծեց՝ Հայաստանը […]
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելուց բացի, անհրաժեշտ է ջանքեր ներդնել, հնարավոր բոլոր միջոցներով, կանխելու ռազմական մատակարարումները Ադրբեջանին: Զենքի առևտուրը մեծ եկամուտներ ապահովող ոլորտ է, որում հստակ արտահայտված է նաև քաղաքական գործոնը: Հասկանալի է, որ հեշտ չէ ստիպել զենքի բիզնեսով զբաղվող պետություններին նման քայլի […]
Այսօր հողին հանձնեցին հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանին: Նրա ընկերներից «Ազատամարտիկների դաշինքի» նախագահ Ռազմիկ Պետրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սարգիսը կամավոր էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: «1990 թ-ին ևս եղել է ռազմադաշտում: Այդ ընթացքում էլ նա վիրավորվել էր, կանտուզիա էր ստացել, միշտ էլ հանուն հայրենիքի պատրաստ է եղել ամեն ինչի: Այս […]
Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացելած 20-ամյա Գևորգ Մղդեսյանը: Կոտայքի մարզի, Նոր Հաճն քաղաքից էր: Դպրոցն ավարտելուց հետո բանակ էր գնացել, նրան հողին կհանձնեն վաղը, հայրենի քաղաքում: