15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Այլեւս մեկընդմիշտ. Հրապարակ

Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինտենսիվ աշխատում են նոր ստեղծվելիք կուսակցության «դեկրետների» եւ «հեռանկարների» վրա։ «Արտաքաղաքական ֆորսմաժորը նրանց վերջին «ապաստանն» էր, որը կարդարացներ այդ կուսակցության բազիսը, կյանքն այդ հնարավորությունը տվեց նրանց»,- ասաց լավատեղյակ աղբյուրը։ «Կուսակ- ցությունը շատ «մոշչնի» ու խարիզմատիկ մարդկանցից է բաղկացած, եւ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի պարոն Օսկանյանը, հավանաբար, կհայտարարի, որ այլեւս եւ մեկընդմիշտ ստեղծում է կուսակցությունը»։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Երեկ գիշեր մերոնք հետ են վերցրել. Ժամանակ

Երեկ գիշեր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը՝ սյդպիսով սահմանի դիրքը բերելով մինչեւ ապրիլի 1-ի դրությամբ առկա վիճակին։ Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել էր գրավել 8 ռազմական հենակետեր, որոնցից հինգը հետագայում հետ են վերցրել։ Այսպիսով, Մարտակերտի հատվածում այլեւս կորցրած հենակետեր չկան։ Ջաբրայիլ, […]

Եթե հայերը խփեն Մինգեչաուրի ամբարտակին, Բաքուն կհայտնվի ջրի տակ. ադրբեջանցի բնապահպանը ահազագում է

«Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի» տնօրեն Թելման Զեյնալովն անդրադարձել է Մինգեչաուրի ամբարտակի դեմ «հնարավոր դիվերսիայի» հավանականությանն ու հետևանքներին, գրում է ադրբեջանական Haqqin.az -ը: «Եթե հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի: Կարծում եմ, Հայաստանի այդ սպառնալիքներից հետո Ադրբեջանը պետք է ուժեղացնի […]

Անհապաղ բանակցություններ. Առավոտ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչները խստիվ դատապարտեցին շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունները. «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին։ Սենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների […]

Ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա». Առավոտ

Եթե որեւէ հայ կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի։ Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի։ Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի, նա, վիրավոր լինելով, […]

Հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ […]

Ադրբեջանի ամեն մի զոհը, մեր զոհն է. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Ինչպես հաղորդում է CNNTurk լրատվական ծառայությունը, Դավութօղլուն տեղեկացրել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է շփման գծի ռազմական գործողություններին: Վարչապետը հայկական զինուժին մեղադրել է հարձակումներ իրականացնելու մեջ: Նա հերթական անգամ փորձել է հավաստիացնել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: «Մենք […]

Կամավորական ջոկատները ողջ գիշեր հսկում են. թարմ լուրեր Տավուշից/ֆոտո/

Առավոտը խաղաղ բացվեց Տավուշ աշխարհի վրա: Չինարի և Չորաթան գյուղի կամավորները ողջ գիշեր հսկել են սահմանային յուրաքանչյու թիզ հողը: «Տալու բան չկա, սովոր ենք կրակոցի, բայց մի օր վերջնական պետք է փշրենք օձի գլուխը: Գյուղերի կամավորական ջոկատները հսկում են գյուղը: Երեք գիշեր չենք քնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Վաղ առավոտյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված