Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւան կայցելի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վաղը՝ ապրիլի 7-ին կայցելի Հայաստան։ Հայաստանից հետո նախատեսվում է Մեդվեդեւի այցը Ադրբեջան։ Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Մեդվեդեւը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: ՌԴ վարչապետը ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը։ […]