28 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դամասկոսի արվարձաններում հալեպահայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Դամասկոսի արվարձաններից մեկում ապրիլի 6-ին զոհցել է սիրիական կառավարական բանակի զինծառայող, հալեպահայ Ռաֆֆի Գազեզյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գանձասար» պարբերականից: Հանգուցյալի դիակը ապրիլի 7-ի առավոտյան կուղարկվի Հալեպ:

Մոմավառություն

Արցախ մեկնող «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները հանդիպել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Վերջինս իր զորակցությունն է հայտնել կամավորներին : Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը նկատեց.«Մեր ջոկատը ժամանակավոր կանգ առավ Վայքում, որտեղ կազմակերպվեց մոմավառություն և ազատամարտիկների օրհնության արարողություն: Եկեղեցու հոգևոր առաջնորդը և մարզպետը նշեցին, որ պատրաստ են ապահովել ազատամարտիկներին սննդով և հագուստով: Ֆոտոռեպորտաժը՝ Հայկ Կիսեբլյանի:

Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար

Աստվածային օրհնությունը թող հարատև լինի հայ ընտանիքներում, և Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու […]

Սա վիրավորական է, մեր սահմանը հիմա ռմբակոծվում է … ԱԺ-ում կրքերը բորբոքվում են

ԱԺ-ն այսօր քննարկում է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը: ԱԺ-ում  այս արձանագրությւնը ներկայացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը դիմեց Արզուման Հարությունյանին. «Դուք տեղեկանք […]

Սեյրան Օհանյանի ուղերձը

«Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում: Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր […]

ԼՂՀ վարչապետը խոստացել է

Արցախի Հանրապետության վարչապետ  Արայիկ Հարությունյանը երեկ` ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ:  Ա. […]

ԼՂՀ կառավարությունը ժողովրդին անտեր չի թողել

Մարտակերտում վնասները շատ են ԼՂՀ կառավարությունը սկսել է ադրբեջանական կրակոցներից նյութական զգալի վնասների գույքագրման գործընթացը: Henaran.am-ի թղթակիցը փորձեց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմից տեղեկանալ, թե ինչ վնասներ են կրել հինգ օրյա պատերազմի ընթացքում : Մեզ տեղեկացրեցին, որ այս օրերի ընթացքում ադրբեջանցիները անդադար կրակոցներ են արձակել մարտակերտի ուղղությամբ, որի պատճառով բավականին մեծ վնասներ են կրել: «Հիմնականում տանիքներ, […]

Մենք վրեժ ունենք լուծելու. Պերճ Զեյթունցյան

Գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանն իր Ֆեսբուքյան հարթակում արձագանքել է Ղարաբաղյան ողջ շփման գծով ընթացող կռիվներին, մասնավորապես գրելով. «Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա […]

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է, թե «իրենք չեն կռվում կանանց և երեխաների հետ». ԼՂՀ ՊԲ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը… Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի […]

Հայաստանը զենք-զինամթերքի պակաս չունի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այսօր չցանկացավ հստակ պատասխան տալ լրագրողների հարցին. արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է մասնակցեն Ռուսաստանում կայանալիք ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովին: «Իրադարձություններից առաջ չընկնենք, այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այդ հարցը լրացուցիչ կքննարկվի և մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ  Բաղդասարյանը: Բաղդասարյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի