Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ է պետք ձևավորել․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ստամբուլում անցկացվող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթաժողովում ելույթ ունենալիս, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին: Նախարարը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը «մնում է հայկական օկուպացիայի մեջ», զինված բախումների ռիսկը կշարունակվի: Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է րոպե առաջ լուծել ՄԱԿ-ի ընդունած համապատասխան որոշումների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: […]