02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախում չունեցած հացը կիսում են ազատամարտիկների հետ /ֆոտո/

Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղը մեկն է այն համայնքներից, որտեղ բնակիչների մեծամասնությունը վերաբնակեցված հայերն են: Այստեղ ապրում է մի խումբ ժողովուրդ, որ զոր ու գիշեր բարձր է պահում հայ ֆիդայու խոսքն ու պատիվը և անվերապահորեն հավատում այն ճշմարտությանն, որ «սա Հայաստանն է և վերջ»: Ուռեկանի դպրոցը, մեկն է տարածաշրջանում բացված առաջին կրթօջախներից` հիմնադրվել է […]

Քաղաքապետարանը մշակութային միջոցառումների բյուջեն կկրճատի` զոհվածների ընտանիքներին օգնելու համար

Բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս խոսքով` քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը` նրանց աջակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին: Քաղաքապետը […]

Չի կարելի թույլ տալ ագրեսիայի նոր բռնկումը Լեռնային Ղարաբաղում․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակում պետք է զսպվածություն ցուցաբերել, այժմ առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է, գրում է РИА Новости-ն։ «Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն բանի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն […]

Այս պահին Արցախում հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուկյան իր հարթակում։ «Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»,-գրել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները […]

Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի. Րաֆֆի Հովհաննիսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 26-27-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Այցի ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նշել են, որ Արցախն արժանի է ճանաչման և ստատուս քվոն պետք է փոխվի՝ հօգուտ Հայաստանի: Տեսանյութը` Արցախ ՀԸ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը՝ ավտոբուսի պայթյունի մասին /վիդեո/

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի հետեւանքով զոհերի թիվը հստակորեն հայտնելը դժվար է եղել:  Հենց դրա համար է, որ դեպքից հետո զոհված քաղաքացիների մասին տվյալները իրարամերժ են եղել.  սկզբում ասվել է 3, իսկ հետո 2 զոհի մասին: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Մենք ասում էինք երկու կամ […]

Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում  անդրադարձավ  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը շեշտեց՝ տղաները  գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում: «Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նախարարը ու ուրաշությամբ հավաստեց՝ […]

Ռոստովի հայ համայնքի կողմից շինանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Արցախ /ֆոտո/

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի հայ համայնքի կողմից ապրիլ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ շինանյութ է հասցվել Արցախ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունի ցհայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ տանիքի թիթեղի, երկրորդը փայտանյութի տեսքով է: Շինանյութը նախատեսված է օգտագործել այս տարվա ապրիլից սկսված թշնամու հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքների համար՝ մասնավորապես Մարտակերտում և Մատաղիսում:

Քյարամը չփախավ և զոհվեց հրամանատարի կողքին. այսօր նա դարձավ 20 տարեկան

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է. «Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան… Շնորհավոր ծնունդդ, հերոս… Դու իմ ու իմ տղաների հերոսն ես, Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը, անկախ նրանից հայ է, եզդի թե ասորի: Ասել եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի