15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանի տիկինն ընդունել է զոհված զինվորների այրիներին

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում`նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Խորհրդանշական այս տոնը՝ որպես ավանդույթ, յուրահատուկ ուրախությամբ է նշվում պաշտպանության նախարարությունում: Այս տարվա տոնակատարությանը նոր շունչ ու գույն են հաղորդել մեր նորօրյա հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի ընտանիքներում ծնված արու զավակները, որոնց ծնունդը ուրախությամբ, խինդով լցրեց ոչ միայն իրենց օջախները, այլև նոր լույս դարձավ վաղվա մեր պայքարի ճանապարհին:

Փոքրիկներին և նրանց մայրերին գրկաբաց են ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը. վերջինս պաշտպանության նախարարի անունից նրանց հանձնեց խորհրդանշական ժամացույցներ՝ փոխանցելով Սեյրան Օհանյանի հորդորը, որ փոքրիկները չափահաս դառնալու առաջին իսկ օրը կրեն այն՝ որպես խորդրդանիշ մեր հավերժական մաքառումի, և իրենք էլ դառնան անձնուրաց պաշտպանը մեր հայրենիքի ու ժողովրդի:

Ռուզաննա Խաչատրյանը, ջերմ բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հանձնել է իր պատրաստած անակնկալները՝ նրանց մշտապես սատարելու պատրաստակամություն հայտնելով:

Մանուշակ Բալյանը (2014 թ. հուլիսի 31-ին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված Ազատ Ասոյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Նարեկին, լույս աշխարհ բերեց 2015 թ. հուլիսի 7-ին. «Այս տարի հունիսի 1-ը չափազանց նշանավոր դարձավ մեզ համար. տղաս՝ փոքրիկ Նարեկը, առաջին անգամ եկավ պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարը «պարգևատրեց» նրան: Անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր զինվորներին, համբերություն՝ բոլոր մայրերին. թող նրանք շատ որդիներ ծնեն, որ դառնան գործի շարունակողը մեր որդիների, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի…. Ես հավատում եմ, որ այս փոքրիկների մեջ մեր հերոսներն են վերածնվել»:

Արմենուհի Հովհաննիսյանը (2014 թ. հունվարի 19-ին հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի քույրը) իր անդրանիկ որդուն՝ կրտսեր Արմենին, լույս աշխարհ բերեց 2016 թ. հունվարի 13-ին: «Նա եկավ, որպեսզի իրականացնի ավագ Արմենի երազանքները, արժանացիորեն կրի նրա անունը, որովհետև որդիս իր անունը ոսկե տառերով գրեց մեր պատմության մեջ»,- ասաց հերոսի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը՝ բարեմաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ բոլոր զինվորներին:

Սաթենիկ Առաքելյանը (2015 թ. ապրիլի 10-ին դժբախտ պատահարի հետևանքով զոհված Արթուր Առաքելյանի մայրը) իր կրտսեր որդուն՝ Արեգին, լույս աշխարհ բերեց 2016 թ. մարտի 25-ին. «…Ինձ համար Արեգը լույս է՝ դեպի կյանք: Կուզեի նորից մայրանալ, երրորդ որդին կամ դուստրն ունենալ: Ցանկանում եմ՝ հայ օջախները լցվեն մանկան ծիծիաղով, ուրախությամբ: Թող Հայոց աշխարհում և ո՛չ մեկը չտրվի ցավին ու հուսահատությանը»:

Բոլոր մայրերը, գրկած իրենց փոքրիկներին, ուրախ շրջեցին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում, մասնակցեցին տոնակատարությանը՝ խոստովանելով, որ ազգին այսօր շատ որդիներ են պետք, և մաղթում էին, որ բոլոր ընտանիքներում շատ զավակներ ծնվեն:

13321608_659128187573781_7150247898920867580_n 13310580_659124684240798_8312028947181988318_n 13323383_659123767574223_5924058157449720832_o 13301264_659128337573766_4829140557538053683_o 13340100_659123537574246_7417712298143227707_o  13320586_659123870907546_425375091696348558_o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ