14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հաղթանակի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր. Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւ Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու եւ խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց […]

ՌԴ դեսպանը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին /վիդեո/

Այսօր բազմաթիվ պաշտոնյաների թվում՝ Հաղթանակի զբոսայգում էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Լրագրողները հարց ուղղեցին դեսպանին.  Եթե ՌԴ-ն մեր երկրի դաշնակիցն է, ապա ինչու՞ է  զենք վաճառում Ադրբեջանին: Դեսպանին վերոնշյալ հարցը բնավ դուր չեկավ: Նա նշեց՝ Հաղթանակի  զբոսայգի է եկել տոնի առիթով, ուստի լրագրողներին հորդորեց հարցեր ուղղել օրվա թեմայով: Լրագրողները, սակայն, անդրդվելի էին. զենքի […]

Ահաբեկիչը պայթեցրել է իրեն Գրոզնիում /վիդեո/

Գրոզնիում ոստիկանական անցակետի վրա երկու զինյալներ են հարձակվել, որոնցից մեկը պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է INTERFAX.RU-ն։ Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, կա 4 վիրավոր։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 06։30-ին։ Երկրորդ ահաբեկիչը ոչնչացվել է։  

Հիվանդ ազատամարտիկները չեն ուզում լքել դիրքերը /վիդեո/

Բժիշկ լինելը սովորական մասնագիտություն չէ, այլ կրոն, առաքելություն: Բժիշկը այն մարդն է, ով ի զորու է վերականգնել ամենակարևորը՝ առողջությունը: Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառած վերքերը դեռ թարմ են: Բժիշկների անսահման նվիրումի արդյունքում բազմաթիվ երիտասարդ կյանքեր փրկվեցին: Սահմանին, սակայն ընթանում է դանդաղ պատերազմը: Բազմաթիվ կամավորներ զինվորների կողքին սահման են պահում: Կամավորների մեջ բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող […]

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է սահմանային իրավիճակի մասին

Այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Կրակոցներ, խախտումներ եղել են, սակայն արժանի հակահարված են ստացել»,- ԶԼՄ ներկայացուցիչներին տեղեկացրել է Սեյրան Օհանյանը:

Հայ մարզիկը ջախջախիչ պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին

Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում տեղի ունեցած խառը մենամարտերի «Octagon Fighting Sensation-8» մրցաշարում մեր երկիրը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը պարտության է մատնել ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին: Ղազարյանը մեծ առավելությամբ  աչքի է ընկել մենամարտի առաջին իսկ րոպեներից: Փայլուն հաղթանակից հետո մեր մարզիկը հագել է զինվորական համազգեստ եւ նշել, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորին: Նա  ծածանել է ՀՀ ու ԼՂՀ […]

Վարչապետն այցելել է պաշտպանական դիրքեր /ֆոտո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր: Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: «Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև […]

Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակին նվիրված զորահանդեսը /վիդեո/

Մոսկվայի Կարմիր հրապարակում քիչ առաջ մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված զորահանդեսը։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Կարմիր հրապարակով անցնում են ՌԴ  զորքերի բոլոր տեսակները՝ ավելի քան 10.000 մարդ, ինչպես նաև 135 միավոր ռազմական տեխնիկա։ Ելույթ է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամեն վայրկյան պատերազմի են սպասում /վիդեո/

Գեղանկարիչ Արամ Մարգարյանը հայրենի Սեւանից առաջնագիծ շտապեց ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրն առնելուց անմիջապես հետո: «Առաջնագծում ինձ ավելի հանգիստ եմ զգում, քանի որ իմ աչքերով եմ տեսնում ու իմ ականջներով եմ լսում ամեն բան: Մինչև տեղ հասնելս անհանգստությունը խեղդում էր: Ադրբեջանցին ու Ադրբեջան պետությունը անվստահելի սուբյեկտ է ու դրա համար էլ այստեղ ենք, որ ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված