Լողի Հայաստանի առաջնության ժամանակ նոր ռեկորդ է սահմանվել

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում շարունակվում է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕկ պաշտոնական կայքը: Մրցումային երկրորդ օրը 100 մետր դելֆին լողաձևում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Ռեկորդակիր Գարիկ Բարսեղյանը տարածությունը լողաց 59.64 վայրկյանում: 1982 թվականից մինչ այս ռեկորդը պատկանում էր Կարեն Սիրեկանյանին (59.90 վայրկյան): Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Տաթևիկ Բաղդասարյանը, Վանիկ Բարսեղյանը (50 […]