09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում Տավուշում» /վիդեո/

ԵԿՄ ԵԵԿ Իջևանի շրջանի հրամանատար Էրիկ Սահակյանը սահմանագծին ֆիքսել է անօդաչու թռչող սարք: Էրիկ Սահակյանը մեզ տրամադրեց տեսանյութը: «Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում  Տավուշում, բայց մենք դրանից չենք վախենում «վիզը» կոլորենք: Բոլորս էլ պատրաստ ենք ու զգոն»,-նշեց Սահակյանը: Դիտեք նաև տեսանյութը:

Կարմիր խաչը պարբերաբար տեղեկացվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը /Ուղիղ միացում /

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: Այս պահի դրությամբ գրանցվել է 97 պատգամավոր: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ ԸՕ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ընդգծենք՝ այսօր ԱԺ-ում է նաև Գալուստ Սահակյանը: Պատգամավորները ծափերով ողջունեցին վերջինիս:

Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է

Արցախի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հենց այս պահին թշնամին ուժգին հրետակոծում է խաղաղ բնակավայրերն ու առաջնագիծը: Պատերազմը քառօրյա չի, հենց այս պահին էլ այն ընթանում է: Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է, համոզված է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Հայ մասնագետները կստեղծեն անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգեր. Ժողովուրդ

Տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վեասազերծման համակարգերի ստեղծմամբ։ Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, եւ ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը եւ մատակարարումը […]

Հանգիստ թողեք Արծրուն Հովհաննիսյանին

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառել է. «Մի մեծ խնդրանք էլ. բոլորս, բացի լրագրողներից, Արծրուն Հովհաննիսյանին հանգիստ ենք թողնում։ Ժամանակն Արծրունի չվատնեք ձեր հարցերով։ Թողեք հարցերը լրագրողներին, իրենք հիմա առավել կարևոր գործ են անում։ Հիշեցնում եմ, անցնում ենք լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմին»»։

Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման Ի հավելումն դրա, երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ […]

Գազի եւ էլեկտրաէներգիայի գները կիջնեն. Հրապարակ

«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ […]

Հարձակում Henaran.am-ի վրա

Ապրիլի 27-ի առավոտից ադրբեջանական հաքերների կողմից աննախադեպ հարձակման է ենթարկվում Henaran.am լրատվական կայքը: Արդյունքում խափանվել է կայքի պաշտպանական համակարգը: Մեր մասնագետները տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս արագ վերականգնելու կայքի բնականոն աշխատանքը: Մերթընդմերթ կրկնվող տեխնիկական թերությունների, երբեմն անհասանելի դառնալու համար հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը: Հուսանք ամեն ինչ շատ արագ կկարգավորվի:

Վերջ հեքիաթներին. Առավոտ

Երբ մարդը որեւէ խնդիր ունի, բայց չգիտի, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել (ավելի ճիշտ՝ բավականաչափ կամք չունի՝ այդ ուղղությամբ մտածելու, նա փորձում է իր ուշադրությունը շեղել՝ ինչ-որ «հաճույքներ» ստանալով: Օրինակ՝ երիտասարդը, որը զրկվել է աշխատանքից, սկսում է շատ ուտել կամ խմել, կամ ծխել: Դա, իհարկե, բացարձակապես չի լուծում նրա խնդիրը, հակառակը՝ ինչ-որ տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի