25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Համայնքային խոշորացման ծրագիրն իրականացնելիս հարկավոր էր հաշվի առնել ժողովրդի կարծիքը

Համայնքային ամեն խոշորացումից հետո ավտոմատ կերպով  գյուղեր են անհետանում: Պետությունը պիտի ամեն ինչ վերլուծի  և նոր միայն որոշում կայացնի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Կարծում եմ՝ Կառավարությունը պատշաճ ուսումնասիրություններ այս առումով չի կատարել և ծրագրի իրագործման հարցում մի փոքր շտապել է: Ես լուրջ համոզմունք ունեմ, որ մենք պետք է հնարավորինս ամուր հենվենք գյուղի վրա, զարգացնենք կոոպերացիաները: Բայց դրա համար նախ պետք է տնտեսական հիմքեր ապահովել, և նոր միայն տարածքային խոշորացման ծրագիր նախաձեռնել»,- ասաց բանախոսը:

Վազգեն Սաֆարյանը շեշտեց՝  Հանրային խորհրդի անդամները մոտ օրերս պետք է մեկնեն Դիլիջան՝ հանդիպելու բնակիչներին և տեսնելու, թե ինչպես են փոքր համայնքներն իրենց զգում Դիլիջանին միանալուց հետո: «Իրականում պետք էր հաշվի առնել ժողովրդի մենթալիտետն ու կենցաղը, նրանց սովորույթները, հետո միայն համայնքային խոշորացման քայլը կատարել»,- ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ