15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արդեն հոգնել ենք, երբ աչքով-ունքով հասկացնում են, թե գաղտնի բաներ կան. Փաշինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց՝ այսօր Հայաստանում կան տեղադրված հակաօդային պաշտպանության համակարգեր, և այս համաձայնագրով խոսքը գնում է համատեղ գործողությունների մասին:

Ալեքսանդր Արզումանյանը Նազարյանին հարց ուղղեց. անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարո՞ղ է միայնակ որոշումներ կայացնել օդային պաշտպանությունը կազմակերպելու համար:

Փոխնախարարը նշեց, թե խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել, իսկ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի հետ միասին:

Այս պատասխանը, սակայն,  առաջացրեց Նիկոլ Փաշինյանի մոտ:«Չորսօրյա պատերազմի փորձը վախեցնում է, որ պատերազմի ժամանակ մենք մեր օդային պաշտպանությունն իրականացնելու ենք Ռուսաստանի հետ: Մենք ընդհանրապես ի՞նչ ենք ստանում, ինչո՞ւ ենք մեր հակաօդային պաշտպանությունը դնում Ռուսաստանի հետ համատեղության տակ»:

Արա Նազարյանն ասաց ՝ այն կարծիքին չէ, թե  Ռուսաստանի հետ hամատեղությունն այս հարցում  խնդիրներ կառաջացնի, բացի այդ՝  համաձայնագրից Հայաստանը ստանում է լրացուցիչ օժանդակ ուժեր:

«Սա հերթական բուտաֆորիա համաձայնագիրն է, երբ որ Հայաստանի պաշտոնյաները կամ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի անվտանգության աստիճանը բարձրացնելու կարիքներից ելնելով պատրանք ստեղծելու համար մի համաձայնագիր են ստեղծում Ռուսաստանի հետ, թե տեսեք` այս համաձայանգրով ուժեղացնում ենք օդային պաշտպանությունը: Այս դահլիճում Ռուսաստանի մի ներկայացուցչի, երբ որ նրանք «Սմերչ» համակարգ էին վաճառել, ասացի, թե գիտեք` հիմա մենք Ձեզ հետ միասին գտնվում ենք այդ «Սմերչ»-ի ուղիղ նշանառության տակ: Նա պատասխանեց, թե գիտեք` Ռուսաստանը ռազմաբազայում ինչ զենքեր ունի: Է, մեզ ի՞նչ, թե Ռուսաստանի ռազմաբազայում ինչ զենքեր կան: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն ինքը կորոշի` այդ զենքն օգտագործի Հայաստանը պաշտպանելու, թե ծնկի բերելու համար:

Արդեն հոգնել ենք, երբ աչքով-ունքով հասկացնում են, թե գաղտնի բաներ կան: Էդ փուչիկը պայթեց, ոչ մի գաղտնի բան էլ չկա», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ