ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԵՏՄ անդամակցության դադարեցման նախագիծը
ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի նախագիծը՝ «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին»:
Քոքոբոլյանը շեշտեց՝ նշեց, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ մենք զրկել ենք մեզ այլընտրանքներից. «Բոլոր միջազգային հարթակներում հայտնվել ենք փոքրամասնության ու մերժվածների մեջ: Այդ դառը ճշմարտությունից չենք խուսափի, սակայն մենք մեզ համառորեն համոզում ենք, թե դա դրական տեղաշարժ է: Միեւնույն հարթություն է այն, որ ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք գնալով զրկվում են միջազգային ներդրումներից: Դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը: Հասարակության մեջ հիմա մեծ շերտ կա, որ ընդվզում է՝ մեզ ոչինչ չտվեց ԵՏՄ-ն, ՀԱՊԿ անդամ լինելը: Մենք այդպես էլ չստացանք ՌԴ այն երկու հարյուր միլիոնանոց զինտեխնիկան»:
Քոքոբելյանն ընդգծեց՝ ԵՏՄ-ն մարտահրավեր է, ոչ թե հնարավորություն: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե ՀՀ-ն այլընտրանք չուներ ԵՏՄ անդամակցության: Ես կուզենամ համերաշխության մթնոլորտում սա անցնի: Ես ուզում եմ, որ չդառնանք հիմա ՌԴ փաստաբանները, այլ պաշտպանենք մեր շահերը»:
Պարոն Քոքոբելյանը շեշտեց՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չկարողացավ կասեցնել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը, իսկ դա պայմանագրի խախտում էր:
«Մեր հակառակորդի սպառազինության ութսուն տոկոսը վաճառում է ՌԴ-ն, երկրորդը Բելառուսն է, իսկ Ղազախստանի պարագայում ամեն ինչ պարզ է»:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց՝ եթե այսօր այս նախագիծը դրվի քվեարկության, ինքը դեմ է քվեարկելու: «Մենք պետք է հասկանանք, որ ինտեգրվել ենք կոռուպցիայի կենտրոնին, մի կենտրոնի, որտեղ մեր քաղաքացուն խալաթ են հագցնում»: