Եթե այս գրքով ես օգնեմ, որ գոնե մեկ հայ չդառնա գործակալ, ապա իմ գիրքը ստացվել է. Գուրգեն Եղիազարյան /վիդեո/
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրապարակախոս, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ներկայացրեց իր հեղինակային «Գայլի հանգույց» գիրքը: Գրքում ներկայացված է Հոկտեմբերի 27 –ի հետ կապված դեպքերը:
«Անհանգստացած եմ հայրենիքիս ճակատագրով: Մեր հայրենիքը թշնամու առաջ մերկ է, վերջին պատերազմը ապացույց դա:
Ինչպես գիտեք, որ կանայք գնում են Թուրքիա առեւտրի, հետ են գալիս որպես գործակալ, թե ինչպես է դա արվում, ինքներդ կկարդաք գիրքը ու կտեսնեք: Եթե այս գրքով ես օգնեմ, որ գոնե մեկ հայ չդառնա գործակալ, ապա իմ գիրքը ստացվել է»,- ասաց Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: