25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ)  արձագանքել է այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչմանը: Նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած ծավալուն հայտարարության մեջ Բունդեսթագի կողմից հայանպսատ այդ բանաձևի ընդունումը որակվել է «ամոթալի»  և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ :

«Այս քաղաքականության ետևում թաքնված պատճառներից են ռասիզմի հասնող թուրքատյացությունն ու իսլամատյացությունը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մարդկության դեմ գործված հանցագործությունների ու ցեղասպանությունների թողած խոր տրավման՝ Նամիբիայից մինչև Հոլոքոստ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:

«Ակնկալում ենք, որ մեր դաշնակից Գերմանիան, ում հետ սերտ համագործակցություն ենք վարում՝ հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսակետները, որոնք կենսական նշանակություն ունեն թե երկկողմ հարաբերությունների և թե Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար»:

Հայտարարության վերջում պաշտոնապես արձանագրվել է Բեռլինում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուի հետկանչը Անկարա՝ խորհրդակցական նպատակով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ