Անչափահաս հանցագործների թիվը նվազել է
« Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է»,-այսօր` մայիսի 31-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` ներկայացնելով վիճակագրական տվյալներ: Դուրյանի փոխանցմամբ` 2015 թվականի առաջին 4 ամիսներին հանրապետությունում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 101 հանցագործության դեպք: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 83: Այսինքն`նվազել է 18-ով: […]





































