15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Յուվեցի Կարոն իր «դուրս ընկած» ընկերների հետ միասին սպասում է Սերժ Սարգսյանի խոսքին. Հրապարակ

«Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եւ 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքեց լուրերը. «Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես […]

Օլիգարխներն ու փողատերերը լուրջ հանձնարարություններ են ստացել.Հրապարակ

«Չնայած որ թե ՀՀԿ խորհրդում, թե Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է` կուլակաթափություն չի լինելու, սա 37 թիվը չէ, այնուհանդերձ, խնդրին ոչ ստանդարտ լուծում է տրվել. բոլոր օլիգարխներն ու փողատերերը բավականին լուրջ հանձնարարություններ են ստացել Ղարաբաղում լուրջ ծրագրեր իրականացնելու: ՀՀ ԶՈՒ կապի ու ավտոմատացված կառավարման համակարգի վարչության պետի հեռացման պատճառներից մեկն էլ […]

Տագնապ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում. Ժողովուրդ

«Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն Է։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել։ Նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում։ Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել։ Պաշտոնյաներից շատերը աշխատանքային […]

Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Forbes» ամսագիրը ֆուտբոլասերների ուշադրությանն է  ներկայացրել աշխարի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Աղջուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 82 մլն դոլար։ 53 մլն դոլարը նրա աշխատավարձն է, 29 մլն՝ այն գումարները, որոնք նա ստանում է գովազդներից և այլ աղբյուրներից։ 1) Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)՝ 82 մլն դոլար 2) Լիոնել Մեսսի […]

Բժիշկները 13-ամյա աղջկա սրտի միջից ասեղ են հանել

Կաբարդինո-Բալկարիայի բժիշկներն արտասովոր դեպքի են ականատես եղել։ Նրանք վիրահատել են 13-ամյա աղջկա, ում սրտում ասեղ էր մնացել։ Երեխան չի նկատել, որ անկողնում ասեղ կա ու պառկել է, ասեղը մտել է երեխայի կրծքավանդակն ու խրվել սրտի պերիկարդի հատվածը։ Բժիշկները շտապ վիրահատել են աղջկան ու հանել ասեղը, այժմ երեխայի վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է։

«Պետք ա վերջնական թուրքին լարենք…». 17 ամյա Անդրանիկը առաջնագծում է /վիդեո/

17 ամյա Անդրանիկ Ոսկանյանը արդեն մեկ ամիս է առաջնագծում է: Անդրանիկը առաջնագիծ է եկել հոր հետ, որը ԵԿՄ անդամ ազատամարտիկ է: «Հորս համոզեցի, որ ինձ էլ հետը բերի, որովհետև չէի կարող տանը մնալ: Սա մեր հայրենիքն է ու նրան պետք է պաշտպանել: Կոչ եմ անում հայ տղաներին տեր կանգնել մեր դիրքերին: Պետք ա վերջնական թուրքին […]

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը: Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում:  

«Սա երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու կարևոր քայլերից մեկն է»/վիդեո/

«Սա երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու կարևոր քայլերից մեկն է»-այսօր «Հենարան» ակումբում հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Արցախում ունեցած հանդիպումներին ասաց  քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Քաղաքագետը նկատում  է , որ այս օրերին տարատեսակ հայտարարությունների ու դիվանագիտական քայլերի պակաս չի նկատվել: Ենոքյանը անդրադարձավ նաև Սեֆիլյանի հայտարարությանը: Նշենք, որ  Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ  հյուսիսարեւելյան հատվածում 7 մլն քառակուսի […]

Որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում

«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու […]

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներից Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովհաննես Գաբուզյանը առաջին տուրում հաղթել են մրցակիցներին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի