Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը առայժմ չի նախատեսվում։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ»,-ասել է Ուորլիքը։