15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձգե՞լ, թե՞ չձգել

«Վարչապետի հայտարարությունից հետո արդեն իսկ առաջին քայլը կատարվել է։ Մեքենաների կրճատման հետ կապված՝ քննարկումներ եղան նույնիսկ։ Այդ հայտարարությունից հետո բազմիցս առիթ է եղել ասել, որ եթե շատերը մտածում են՝ այդ ամենը շատ արագ զգալու են,  կներեք, բայց դա այդպես չէ։ Նույն այդ մոնոպոլիաների, գոտիները ձգելու ու մնացած խնդիրների հետ կապված՝ ժամանակ է պետք, որ կարողանանք հաշվարկները հստակ կատարել։

Հանձնարարականներ կան», – անդրադառնալով վարչապետի հայտարարության դրույթների՝  կյանքի կոչման գործընթացին՝  Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Պատգամավորը շեշտեց՝ ինչ վերաբերում է գոտիները ձգելուն, բոլոր ոլորտներում էլ այդ հարցադրումը կդրվի ու դեռ շատ  գոտիներ կձգվեն։

Սուքիաս Ավետիսյանը շեշտեց՝ դեմ է աշխատողների կրճատմանը, քանի որ դա սոցիալական խնդիրներ է առաջացնելու, չէ՞ որ յուրաքանչյուր աշխատող ընտանիք է պահում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ