Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը
Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված այս կարևոր միջոցառմանը: Կարծում եմ` հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի […]





































