Փողոց են փակել, ծայրահեղ քայլերի կդիմեն…
Այսօր «Նաիրիտ» գործարանի մոտ լարված իրավիճակ է եղել : Գործարանի աշխատկիցներն, ի նշան բողոքի ճանապարհ են փակել:
«Այսօր մեր բողոքը կայանում է նրանում, որ նորանշանակ նախարար Յոլյանը որոշել է, որ «Նաիրիտի» անվտանգությունը չաշխատող ժամանակ պետք է վերահսկեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Այսօր ԱԻՆ-ից եկել մեզ տեղեկացրել են, որ պետք է պայմանագիր կնքեն մեզ հետ, ըստ որի, իրենց մոտ կարող են աշխատել մինչև 35 տարեկան տղամարդիկ: Մենք 87 աշխատող ենք, որից 40 հոգին 35-ից բարձր է, ի՞նչ է ստացվում` ինչ-որ մեկի ցանկության պատճառով մեզ աշխատաքից պետք է ազատեն: Այսքան ժամանակ տարիքը իրենից խնդիր չէր ներկայացնում, իսկ այսօր ասում են` ձեզ կրճատում ենք», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց աշխատակիցներից Արմենը:
Գործարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ համագործակցության արդյուքնում, նաև աշխատավարձի կրճատում է սպասվում:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի 460 աշխատողները ծանուցագրեր են ստացել այն մասին, որ հուլիսի 1-ից այլևս չեն աշխատելու: