14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերը կարող են կրկնվել. իրավապաշտպան

«Այդ երիտասարդները չհուսահատվեցին իրավապահ մարմինների կողմից բանեցվող տարատեսակ ճնշումներից, և կրկին ու կրկին հավաքվեցին` պայքարելու միասնական գաղափարի շուրջ: 2015-ի հունիսին Բաղրամյանում սրախոսություններ և ստեղծագործ մոտեցումներ էին: Նմանօրինակ մեկ այլ երիտասարդական պոռթկում ես ուղղակի չեմ կարողանում հիշել»,- «Electricyerevan. պայքարից մեկ տարի անց ամփոփ գնահատականներ և դիտարկումներ» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանը  շեշտեց՝ «Էլեկտրիկ Երևան»-ի երիտասարդների գործողությունների առնչությամբ հասարակության շրջանում ինչ-որ պահի ասեկոսեներ և բամբասանքներ տարածվեցին, սակայն դրանք ոչ մի կերպ հետ չպահեցին վերջիններիս:

«Ակնհայտ է, որ հասարակությունն այդ անձնվեր երիտասարդներից ավելին էր պահանջում, քան պետք էր: Նրանք քաղաքական անձինք չէին և քաղաքական որոշումներ չէին կարող ընդունել: Սրանից դատելով` պետք է հասկանալ, որ բնական է` շարժումը աստիճանաբար պետք է մարեր: Չնայած սրան` անհնար է հերքել, որ Բաղրամյանում մարդկանց համախմբած երիտասարդներն արեցին ամեն հնարավորը»,- ասաց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը  նշեց՝  Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերը կարող են կրկնվել, եթե ստեղծվի համապատասխան իրավիճակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ