Նաիրիտցիները զայրացած են. երթ նախագահական նստավայր /վիդեո/
Այսօր՝ հունիսի 23-ին կառավարության հերթական նիստի օրը իրենց բողոքի ակցիան իրականացրին Նաիրիտ գործարանի նախկին և ներկա աշխատակիցները: Նրանց պահանջը մեկն է՝ գործարանի վերագործարկում:
Նշենք, որ նաիրիտցիները գործարանի վերագործարկման հարցով արդեն դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, նրանց արձագանքել է ՀԱԿ-ն ու «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանն ու ՀԱԿ պատգամավորները խոստացել են Բաղրամյան պողոտայում լսել նրանց առաջարկությունները եւ միասնական պլան մշակել։
«Մենք ներկայացնում ենք «Ալյանս» կուսակցությունը, արձագանքել ենք նաիրիտցիների կոչին և պատրաստակումություն ենք հայտնել մասնակցել այսօրվա ակցիային մեր աջակցությունը հայտնելով մեր մասնակցությամբ: «Ալյանս» կուսակցությունը միշտ այնտեղ է որտեղ ժողովուրդը և ժողովրդի շահը:Մենք այսօր Նաիրիտցիների հետ պահանջում ենք «Նաիրիտ»-ի վերագործարկումը, որովհետև «Նաիրիտ»-ը այն կառույցն է` որի վերագործարկումը մեծ օգուտ կտա Հայաստանի տնտեսությանը և հայ ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:
Ավելի ուշ նաիրիտցիները երթով շարժվեցին Բաղրամյան 26, որտեղ նախագահին հասցեագրված նամակ հանձնեցին: