Գերմանիայի հյուպատոսության դիմաց թուրք ազգայնականներ բողոքել են ցեղասպանության օրինագիծը Բունդեսթագ բերելու դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ բերվախ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի: Ըստ թուրքական «Haber24.com» լրատվական կայքի` ակցիա իրականացնող խմբի անդամները հիմնականում եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հայտնի տխրահռչակ թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած […]