10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Որտեղի՞ց էին ճանաչում իրար Մոնթեն ու Ջիվանը /վիդեո/

Այսօր` հուլիսի 6-ին Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի 55 ամյակն էր: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում`հատուկ գնդի առաջին  վաշտի մարտիկ Սարգիս Ղազարյանը կիսվեց հրամանատարի մասին հիշողություններով. «Մինչ հրամանատար լինելը,առաջին հերթին եղբայր էր ,որին ծառայաթյան մեջ չէր հետաքրքրում`դու իր եղբայրն ես,հորաքրոջ տղան,թե սովորական զինվոր: Ծառայության մեջ բոլորը իր համար զինվոր էին և բոլորին նայում էր նույն աչքով»,-նշեց […]

«Ռոնալդուն ֆուտբոլասերներին չի հիասթափեցրել»

Ըստ «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի՝ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի՝ Եվրոպայի առաջնությունում ցուցադրած խաղը պետք չէ քննադատել։ «Ռոնալդուն ֆուտբոլասերներին չի հիասթափեցրել։ Եթե կան մարդիկ, ովքեր հիասթափված են,  նրանք լրագրողներ են։ Կրիշտիանուն խաղում է թիմի համար, պայքարում է թիմի համար։ Ես շատ եմ հարգում Ռոնալդուի կատարած աշխատանքը «Goal.com»-ի հետ զրույցում նշել է Բալոտելլին»:  

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է. «Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ […]

Վիեննա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել

Երեկ ժամը 3.55-ին ՀՀ ոստիկանություն Երևանի Զվարթնոց օդանավակայանից ահազանգ է ստացվել, որ Վիեննա-Երևան չվերթում ուղևոր է մահացել: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ   ոստիկանությունից: Մեր տեղեկություններով տղամարդը  Ավստրիայի քաղաքացի է:

Տուգանվել է

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցած նիստում  1 միլիոն դրամով  տուգանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործող «Տաթեւի Անապատ» ՍՊԸ-ին: Այս մասին  տեղեկանումենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից: Ընկերությունը տուգանվել է «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմանները խախտելու համար: «Տաթեւի Անապատ» ՍՊԸ -ն 2016 թ. հունիսին […]

Մինսկի խումբը հույս ունի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների շուտափույթ հանդիպում անցկացնել․ Ուորլիք

ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հինահարցով, սակայն հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է РИА Новости-ը։ «Մենք, իբրեւ համանախագահ երկրներ, ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել, սակայն ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է […]

Սերժ Սարգսյանն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու ԼՂ խնդիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին, նաեւ մտքեր են փոխանակել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների, ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ու գործընթացն առաջ մղելու հեռանկարի […]

Մերժում ենք վերջին քսանհինգ տարիների բացթողումները. Փոստանջյան

Վերջին շրջանում մտել ենք մի փուլ, որտեղ մենք իրական սպառնալիքներին անհաղորդ ենք դարձել և չունենք ներքին ու արտաքին քաղաքականության մշակված ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: «Այդ իսկ պատճառով Արցախի և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող իրողության վերաբերյալ իր բանաձևում «Ժառանգություն»-ը ներկայացրել է դրույթներ՝ կանխելու հետագա բացասական ազդեցությունն ապագա գործընթացների վրա: Մեր այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի