01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բակո Սահակյանը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման մասին. Lenta.ru

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են: Այդ մասին նա նշել է Lenta.ru-ին տված հարազրույցում։

«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից։ Ամենակարեւորներն են՝  ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- ասել է նա։

Բակո Սահակյանը նշել է, որ լայնամասշտաբ և երկարատեւ պատերազմը կդառնա կատալիզատոր Հարավային Կովկասում եւ ամբողջ աշխարհում առավել մասշտաբային կատակլիզմների համար։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ