26 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Կարգին հաղորդման» Պետոյի պես

ԱԺ-ում շարունակում են  քննարկվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հիմնական զեկուցողն է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Ջանջուղազյանին: « «Կարգին հաղորդումը» մի շատ հայտնի մանրապատում ունի. հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը գալիս, մտնում է նորոգվող տուն և արձանագրվում է, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որևէ բան չի արել, բայց […]

Սամվել Կարապետյանի որդին ու հարսը հայկական ու վրացական գեղեցիկ պարեր են ցուցադրել /ֆոտո, վիդեո/

Օրերս՝ հունիսի 4-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։ Հարսանիքին հարսն ու փեսան՝ վրացուհի Սալոմեն եւ Սարգիսը, ներկայացրել են գեղեցիկ պարեր՝ հայկական եւ վրացական։ Պարերի տեսանյութերն ու լուսանկարները հայտնվել են Ինստագրամում։

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն և բարեկեցություն: «Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից […]

Հայկ Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի է

«Դա  դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով  ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին: Լրագրողների հարցին՝ Արցախում ակտիվ ընդդիմության ձևավորմանն ինչպե՞ս եք վերաբերում, Արզումանյանը  պատասխանեց. «Ղարաբաղում կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաև ներկայացված են Ազգային ժողովում: […]

Երիտասարդներն առցանց սեռական բռնության վտանգի տակ են. գլոբալ հացում

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության, 18 տարեկանների 10-ից 8-ը գտնում են, որ երիտասարդները առցանց սեռական չարաշահման վտանգի տակ են, իսկ 10-ից 5-ը կարծում են, որ իրենց ընկերները վտանգավոր վարքագիծ են դրսևորում համացանցից օգտվելիս: Վտանգներ ու հավանականություն. մեծանալով առցանց հարցումը հիմնված է աշխարհի 25 երկրներից հարցմանը մասնակցած 18- ամյա ավելի քան 10.000 երիտասարդների կարծիքի վրա և բացահայտում […]

Հնարավոր է կարկուտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ […]

Ազատել է պաշտոնից

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատման վերաբերյալ որոշում է ընդունել, որում նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ռազմիկ Մարկոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Գերմանիան դատապարտել է Բունդեսթագի պատգամավորների մասին Էրդողանի հայտարարությունները

Գերմանիան արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բարձրացած վիրավորանքների ու սպառնալիքների ալիքին:  Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  հունիսի 6-ին Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շթեֆեն Զայբերտը դատապարտել է գերմանացի պատգամավորների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները: Միջանկյալ հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկած թուրքական ծագմամբ 11 գերմանացի պատգամավորների մասին Էրդողանը հայտարարել էր, թե դեռ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված