Ինչո՞ւ է դատապարտյալը կարել աչքերը
Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից: ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:





































