15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դանակահարել են 37-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գեւորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. հուլիսի 6-ին` ժամը 21:40-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ […]

«Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը կանցկացվի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

Ս. թ. հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կանցկաց­վի «Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը՝ նվիրված 13-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ, երաժիշտ Ներսես Շնորհալուն: Միջնադարյան հայտնի հեղինակի կյանքի և երաժշտական գործունեության մասին ներածական զրույց-դասախոսությունից հետո կուսուցանվեն առանձին նմուշներ՝ Շնորհալու երաժշտական ժառանգությունից: Հանդիպումը կվարի արվեստագիտության թեկնածու, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը: Մուտքն ազատ է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության շրջանակում իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել բոլոր ուղղություններով: ԼՂՀ նախագահը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի […]

Ուկրաինան անընդունելի է համարում ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է, գրում է РИА Новости-ն։  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան չի ընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից՝ Ղրիմի հետ կապված։    

Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը գիշերը Նիսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի՛ պարոն Թուբոն, Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում […]

«Մարդասպանի մայրը պարծենում է». 16 ամյա սպանվածի հարազատները զայրացած են /վիդեո/

«Հունիսի 30-ին քրոջս 2 տղաները դանակահարվել են մի հանցագործի կողմից,որը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 30-ին դանակահարված Ասրիյան եղբայրների մորեղբայր`Ռուբեն Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝   հանցագործի մայրը պարծենում է,որ շատ ոստիկան ընկերներ ունեն և հարցը փակելու են: «Ես ստորագրություններ եմ հավաքել բնակչությունից,որոնք ինձ հետ պահանջում են այդ ընտանիքին վտարել «Հույսի […]

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Բուլղարիայի դեսպանին

Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Գեորգի Կարաստամատովը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի