07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Աուտիզմը հիվանդություն չէ. մասնագետները փաստում են/վիդեո/

«Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանին դիմող  աուտիզմով հիվանդների  թիվը կտրուկ աճել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց մանկական հոգեբան Կարինե Հարությունյանը:

Հոգեբանի փոխանցմամբ ՝ 6-7 տարի առաջ դիմելությունը բավականին պասիվ է եղել:

«Սա մասնագետների կողմից դրական առաջընթաց է համարվում, քանի որ ծնողները փակի տակ չեն պահում երեխաներին և փորձում են նրանց ինտեգրել հասարակությանը: Մանավանդ դպրոց գնալուց առաջ հոգեբանին դիմելը բավական կարևորվում է »,-ընդգծեց հոգեբանը:

Լոգոպեդ Սուսաննա Դավթյանն էլ տեղեկացնում է, որ աուտիզմը հիվանդություն չէ, չնայած շատ հաճախ մարդիկ նման պիտակավորում են տալիստ աուտիստներին:

«Բուժում որպես այդպիսին չկա և աուտիզմն էլ դասական առումով հիվանդություն չի համարվում: Սա գլխուղեղի կանոնավոր զարգացման խանգարում է, հետևաբար բուժում չունի»,-նշեց լոգոպետը:

Մասնագետները փաստեցին, որ աուտիզմը ավելի շատ լինում է արական սեռի ներկայացուցիչների մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ