Պորտուգալիայի հավաքականը` ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
Պորտուգալիայի հավաքականը առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում պարտության մատնեց Ֆրանսիայի ազգային թիմին: Ֆուտբոլասերները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան, բայց լրացուցիչ երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Էդերը հեռահար հարվածով անակնկալի բերեց ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսին: Այդպիսով, Պորտուգալիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին ու […]





































